«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

Երիտասարդ բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևը, որը մինչև վերջին շունչն ամեն ինչ արել է «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 այրվող ինքնաթիռում գտնվող մարդկանց փրկելու համար, հասցրել է երկտող թողնել սիրելի աղջկան։

Շերեմետևոյի օդանավակայանում այրված «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հերոսաբար զոհված բորտուղեկցորդը հասցրել է մահից առաջ հաղորդագրություն ուղարկել սիրելի աղջկան։

«Ես քեզ սիրում եմ», – գրել է Մաքսիմ Մոիսեևը սիրելի աղջկան` Քսյուշային։ Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ` Մաքսիմի սիրելի աղջիկը նույնպես բորտուղեկցորդուհի է աշխատում։ Աղջիկն այս պահին Մոիսեևի ծնողների կողքին է։ Հայտնի է, որ մահացած բորտուղեկցորդի ընտանիքին 5 մլն ռուբլի կվճարեն։

Աղետից հետո առաջին ժամերին հայտնում էին բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մահվան մասին, սակայն հետո նրա քույրը «Գովորիտ Մոսկվա» պարբերականին ասել էր, որ իր եղբայրը ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այժմ պաշտոնական աղբյուրները հայտնում են նրա մահվան մասին։ Այրվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք էր կատարել Շերեմետևո օդանավակայանում մայիսի 5-ի երեկոյան։ Անձնակազմը ստիպված է եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել։ Օդանավում 72 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։ Վերջին տվյալների համաձայն` օդանավի հրդեհի պատճառով 41 ուղևոր է զոհվել։ Հաջողվել է փրկվել 33-ին և անձնակազմի 4 անդամին։

 

659 просмотров всего, 1 просмотров сегодня

Be the first to comment on "«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը"

Leave a comment

Your email address will not be published.


*


error: Content is protected !!

ԴԻՏԵԼ